ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրանը ԱՄՆ-ից ստացել է 14 նկար՝ 40 տարի անց

Իրանը ԱՄՆ-ից ստացել է 14 նկար՝ 40 տարի անց
19.12.2015 | 17:03

Իրան են հասել 14 գեղանկարներ, որ պատժամիջոցների պատճառով պահվում էին ԱՄՆ-ում 40 տարի: Նկարները ձեռք էր բերել Թեհրանի Ժամանակակից արվեստների թանգարանը 1978-ին, վերադարձման դատական որոշումը կայացվել է երկու տարի առաջ: Սկզբում նկարները ԱՄՆ-ից տարվել են Ամստերդամ, որտեղ փորձագետները հաստատել են իսկությունը, այնուհետև կտավները տեղափոխվել են Իսլամական Հանրապետութուն: Նկարների վերադարձման գործընթացը տևել է երկու ամիս: Ոչ ամերիկյան, ոչ էլ իրանյան կողմերը չեն հրապարակում արվեստի գործերի արժեքը:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ